Տնտեսություն

Կառավարության առաջակցության միջոցառումներից ևս մեկի փաստացի իրականացումը կսկսվի ապրիլի 10-ից

2 րոպեի ընթերցում

Կառավարության առաջակցության միջոցառումներից ևս մեկի փաստացի իրականացումը կսկսվի ապրիլի 10-ից

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10 միջոցառումներից 6-ն արդեն իրագործման փուլում են, 7-րդի փաստացի իրականացումը կսկսվի ապրիլի 10-ից, մնացածինը՝ երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 13-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նախ հիշեցրեց, որ հաստատած 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ են: Երեկվա դրությամբ այդ իմպլեմենտացված միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ: «Շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք, ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7, 8 և 9-րդ միջոցառումների մասով: Աջակցության 7-րդ միջոցառումների սկիզբը կհայտարարվի վաղը: Իսկ մյուսների՝ 8-ի, 9-ի և 10-ի փաստացի իրականացման գործընթացը ծրագրավորել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,-ասաց Գրիգորյանը:

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ևս մեկ միջոցառում, որը վերաբերում է միկրոբիզնեսին, այսինքն՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր, այլ գործում են որպես անհատ: Փոխվարչապետի խոսքով՝

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել և հաստատել է միջոցառումների արդեն 10 ծրագիր: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների, որոնք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում կարող են սոցիալական խնդրի առաջ կանգնել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում