Սպորտ

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կկայանան 2021 թվականին

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կկայանան 2021 թվականին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կանցկացնի 2021թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TASS-ը: Բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է կայանային այս տարի մինչև կորոնավիրուսի պանդեմիան, կկայանան 2021 թվականին:

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ըմբիշներին մնացել էր երկու մրցաշար` մարտին և ապրիլի, համապատասխանաբար Բուդապեշտում և Սոֆիայում:

Մինչ այս Հայաստանն ըմբշամարտից ունի միայն երկու ուղեգիր: 97 կգ քաշում Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշում Կարապետ Չալյանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում