Հասարակական

Ոստիկանությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների ընդունումը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Խնդրում ենք դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին.

[email protected], [email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ` (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների հետ կապված` զանգել (010) 59-68-40 հեռախոսահամարով:

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգել (010) 59-61-25 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում