Գեղարքունիքի մարզի երկու բազմազավակ ընտանիքներում լույս աշխարհ են եկել 9-րդ եւ 10-րդ երեխաները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Վարդենիսի ծննդատներում լույս աշխարհ են եկել բազմազավակ երկու ընտանիքների 9-րդ եւ 10-րդ երեխաները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան: Նա այդ ընտանիքի ութերորդ տղան է: Ինը երեխաներից ամենաավագն այժմ քսան տարեկան է: Աիդայի ամուսինը՝ Անդրանիկ Ղազարյանը, ընտանիքը կերակրում է բանվորական ու արհեստագործական տարբեր աշխատանքներով:

Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գեւորգյանն ունեցել է իր 10-րդ երեխային, որն այդ ընտանիքի 8-րդ աղջիկն է: Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շանինյանի հավաստմամբ՝ նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Այդ ընտանիքի առաջնեկը տղա երեխա է, ով ծնվել է 1991 թվականին: Գայանե Գեւորգյանը՝ 10 երեխաների մայրը, արդեն բոլորում է իր կյանքի 47 տարին:

«Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են եւ ունեն նորմալ քաշ»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան