Հասարակական

Բանտից հետո էլ պետք է առաջ շարժվել. «Դարձիր օրինակ» շարքի հերոսուհին զբաղվում է սիրած աշխատանքով

1 րոպեի ընթերցում

Բանտից հետո էլ պետք է առաջ շարժվել. «Դարձիր օրինակ» շարքի հերոսուհին զբաղվում է սիրած աշխատանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Նա նշում է, որ հասարակությունում վերասոցիալականացման հարցերում մեծ դժվարությունների բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին ՝ն ա նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով։

«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»,- ասում է նկարչունին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը և կկոտրեն հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը։

Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում