Հասարակական

27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

2 րոպեի ընթերցում

27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:Եվս 2 միլիոն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից: Ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման և փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը:

‹‹Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջև: Այս օրերին է, որ յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր գործը, մեր պատասխանատվությունն ու կարգապահությունը լավից դարձնել լավագույն, իսկ լավագույնից՝ կատարյալ, որպեսզի մեր Հայաստանին օր առաջ օգնենք վերադառնալ բնականոն կյանք: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում և շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի զարգացման և բարեկեցիկ ապագայի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և մեր պետության զարգացման գործում: Այս բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը մենք համարում ենք համախմբումը, սոցիալական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի հանդեպ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կանգնած է տնտեսության կողքին և մենք հիմա էլ պատրաստ ենք աջակցելու լավագույն նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը:Առողջություն, ուժ և համբերություն բոլորիս այս հաղթահարելի իրավիճակում››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում