Հասարակական

Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

4 րոպեի ընթերցում

Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազություն բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ iներքոնշյալ էլ․ փոստերի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34710) 511-527 հեռախոսահամարով»,- ասված է գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազություն՝ [email protected]

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի դատախազություն՝ [email protected]

Արարատի մարզի դատախազություն՝ [email protected]

Արմավիրի մարզի դատախազություն՝ [email protected]

Արագածոտնի մարզի դատախազություն՝ [email protected]

Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ [email protected]

Լոռու մարզի դատախազություն՝ [email protected]

Կոտայքի մարզի դատախազություն՝ [email protected]

Շիրակի մարզի դատախազություն՝ [email protected]

Սյունիքի մարզի դատախազություն՝ [email protected]

Վայոց ձորի մարզի դատախազություն՝ [email protected]

Տավուշի մարզի դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝

[email protected]

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ [email protected]

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝

[email protected]

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն՝ [email protected]

Երևանի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Գորիսի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Լոռու կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Սևանի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Թիվ 2 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Թիվ 3 կայազորի զինվորական դատախազություն` [email protected]

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում