Հասարակական

70-ից ավելի քաղաքացիների մեկուսացման ժամկետն ավարտվել է. նրանք կվերաթեստավորվեն

2 րոպեի ընթերցում

70-ից ավելի քաղաքացիների մեկուսացման ժամկետն ավարտվել է. նրանք կվերաթեստավորվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման ժամկետն ավարտվել է, նրանք նոր թեստ կհանձնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք: Մեր մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է, պետք է նրանց նորից թեստավորենք, և նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի և նրանց կվերադառնան իրենց առօրյա կյանքին»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է ավելի քան 600 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում