Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին հայտարարություն կանի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Սիրելի հայրենակիցներ, մեկ ժամվա ընթացքում հանդես կգամ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։»,- գրել է Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 194 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։