Փոխոստիկանապետը ներկայացրեց ինքնամեկուսացման պայմաններն ապահովելու ոստիկանության գործառույթները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը կայուն պահակակետերի միջոցով ապահովում է հնարավոր վարակակիրների մեկուսացումը, ինչպես նաև վերահսկում է ինքնամեկուսացված անձանց կողմից ռեժիմի պահպանումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ ներկայացնելով ոստիկանության կատարած աշխատանքները արտակարգ դրության պայմաններում։

Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ փետրվարի 23-ին ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում են համաճարակային իրավիճակում ոստիկանության գործառույթները։

«Առաջին փուլով սկսեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենաների ուղեկցումը Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներ, և խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի թույլ չտանք Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների վարորդներին կոնտակտի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Այդ ժամանակահատվածում ուղեկցել ենք 489 տրանսպորտային միջոց, կատարվել է 98 ուղեկցում։ Ուղեկցումները կատարվում էին խմբերով՝ սահմանից դեպի տերմինալ»,- ասաց Մհրյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաև հնարավոր վարակակիր անձանց մեկուսացումը։

«Անձանց մեկուսացումը առողջապահության նախարարության անձնակազմի հետ համատեղ իրականացնում էինք Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որից հետո իրականացրեցինք նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասնաշենքի և «Ռենկո» ընկերության աշխատակիցների մեկուսացումը։ Այդ մեկուսացումը իրականացվում էր կայուն պահակակետերի միջոցով»,- նշեց Մհրյանը։

Ըստ ոստիկանության պետի տեղակալի՝ արտակարգ դրությունը հայտարարելուց հետո ոստիկանության պահակակետերի քանակը ավելացել է ևս 10-ով։

«Բացի դրանից, ոստիկանությունը իրականացնում է ինքնամեկուսացված քաղաքացիների հսկողությունը հեռախոսակապի միջոցով՝ տեղեկություններ ստանալով առողջապահության նախարարության կողմից։ Ոստիկանությունը, ըստ հասցեների, օրը մի քանի անգամ, հատ-հատ հեռախոսակապով կապնվում է ինքնամեկուսացված քաղաքացիների հետ և ապահովում նրանց կապը առողջապահության նախարարության և ոստիկանության միջև։ Եթե հեռախոսազանգերի ժամանակ իրենք ունենում են բողոքներ, անմիջապես կապնվում ենք Առողջապահության նախարարության հետ, և բժիշկը մոտենում է տվյալ հասցեին։

Եղել են դեպքեր, երբ ինքամեկուսացման ռեժիմը խախտողներ են եղել և Առողջապահության նախարարության կողմից մեզ հասցեներ են տվել, որ այսինչ հասցեում այսինչ անձը կատարում է ինքնամեկուսացման խախտում։ Մենք կապնվում ենք տվյալ քաղաքացու հետ, հորդորում, բացատրում և խնդրում, որպեսզի նա կատարի ինքնամեկուսացման պայմանները»,- ընդգծեց Մհրյանը։

Ոստիկանապետի տեղակալը հավելեց նաև, որ Ոստիկանությունը մեկուսացված անձանց ցուցակը ամեն օր ճշգրտում է Առողջապահության նախարարության հետ և հաջորդ օրը ճշգրտված ցուցակով նորից աշխատում։

ՀՀկառավարությունըՀայաստանումարտակարգդրությունէհայտարարել:ԱրտակարգդրությունըգործումէՀայաստանիՀանրապետությանամբողջտարածքում2020թվականիմարտի16-ից,ժամը18:30-իցսկսածմինչև2020թվականիապրիլի14-ը,ժամը17:00-ն:

Հայաստանումկորոնավիրուսիհաստատվածդեպքերիթիվը194է:Առաջինդեպքըգրանցվելէրմարտի1-ին:ՔաղաքացինՀայաստանէրեկելԻրանից:Նաապաքինվելէևդուրսէգրվել:Մարտի21-ինարձանագրվելէապաքինմաներկրորդդեպքը։ԿորոնավիրուսիտարածմանառաջնակիդեպքերիցմեկնարձանագրվելէԷջմիածնում,մյուսը՝Շենգավիթում՝արտադրամասում.երկուդեպքումէլվարակակիրըեկելէրԻտալիայից։

Հայերեն English

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին