Հասարակական

Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր

1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ հեռախոսային տեսաքննարկման ընթացքում։

Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում