Տնտեսություն

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում

ՄՈՍԿՎԱ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։ Այս մասին «Արմենպրես»- ին հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից։

Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։

Եվրասիական զարգացման բանկը ֆինանսական կազմակերպերպություն է, որը հիմնադրել են ՌԴ-ն ու Ղազախստանը՝ 2006թ․ հունվարին։ Կազմակերպության նպատակը մասնակից պետություններում շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին ու փոխադարձ առևտրա- տնտեսական կապերի զարգացմանն աջակցությունն է։ Կազմակերպության կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Եվրասիական զարգացման բանկի մասնակից պետություններ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում