Կառավարությունը կվերանայի արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման շրջանակը
1 րոպեի ընթերցում
![Կառավարությունը կվերանայի արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման շրջանակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1009629.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դիտարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հարցում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Կառավարությունը հիմա դիտարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կամ այլ շրջանակ լինի, կամ առհասարակ չլինի, առաջիկայում պարզ կլինի»,-ասաց Բադասյանն ու նշեց` քննարկումները շարունակվում են:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ները հրապարակումների հարցում ունեն որոշակի սահմանափակումներ: