Հասարակական

9 մահ, 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

1 րոպեի ընթերցում

9 մահ, 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 16-22-ն արձանագրվել է 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 1 քարաթափման, 50 հրդեհի ահազանգ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 83 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք. տուժել 18 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում