Գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 22-ին, ժամը 23:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: «Արմենպրե»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մարվել է ժամը 23:30-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:
Կարդացեք հոդվածը` Русский