Հասարակական

Հայ-վրացական սահմանին քաղաքացիների համար բաց կլինի միայն Սադախլոյի անցակետը

1 րոպեի ընթերցում

Հայ-վրացական սահմանին քաղաքացիների համար բաց կլինի միայն Սադախլոյի անցակետը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը մարտի 22-ին որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը, որը հնարավորություն կունենան հատել միայն իրենց հայրենիք վերադարձող ՀՀև Վրաստանի քաղաքացիները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության էջից։

«Տեղեկացնենք նաև, որ Սադախլոյի անցակետը հնարավոր է հատել միայն ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ բեռնափոխադրումների համար հայ-վրացական բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում