Հասարակական

Էրեբունի վարչական շրջանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Էրեբունի վարչական շրջանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղու թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և հիմնարկների գազամատակարարումը: «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում