Հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքներ՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում