Հասարակական

Սիրիայում ՀՀ-ի հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել տարբեր հաստատությունների

2 րոպեի ընթերցում

Սիրիայում ՀՀ-ի հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել տարբեր հաստատությունների

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատություններին է փոխանցել բժշկական պարագաներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, Սիրիայի Օգնության խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին թե տրամադրված բժշկական պարագաների, թե Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։

«Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են»,- նշել է գեներալը։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում