Գործընկերների լուրեր

Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը

2 րոպեի ընթերցում

Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է թղթային նամակների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը:

«Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում