Հասարակական

Բելառուս տրանսպլանտոլոգները հայ բժիշկների հետ կատարել են են 1-ամյա երեխայի լյարդի փոխպատվաստում

2 րոպեի ընթերցում

Բելառուս տրանսպլանտոլոգները հայ բժիշկների հետ կատարել են են 1-ամյա երեխայի լյարդի փոխպատվաստում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԲԵԼՏԱ։ Բելառուս տրանսպլանտոլոգներն օգնել են Հայաստանի իրենց գործընկերներին փրկել 1-ամյա երեխայի կյանքը՝ կատարելով լյարդի փոխպատվաստում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել են Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտապրակտիկ կենտրոնից։

Մարտի 13-ին Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում տեղի է ունեցել երեխայի լյարդի մի հատվածի երկրորդ ազգակցական փոխպատվաստումը։ Վիրահատությունը տևել է մոտ 12 ժամ։ Երեխայի մոտ ախտորոշվել է լյարդի եզակի հիվանդություն՝ նորածնային սկլերոզող խոլանգիտ, որը հազվադեպ է երեխաների համար և հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ դոնոր է դարձել նրա մայրը։

«Վիրահատության նախապատրաստումը կատարվել է մոտ երկու ամիս, «Արաբկիր» ինստիտուտի մասնագետները անալիզների արդյունքները ուղարկել են եվրոպական չորս տարբեր կլինիկա, այդ թվում ՝ մեր կենտրոն։ Վիրահատության բարդության աստիճանից ելնելով՝ կլինիկաների մի մասը ստիպված է եղել հրաժարվել»,- նշել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտապրակտիկ կենտրոնի վիրաբուժական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսեյ Շչերբան։

Մինսկի այդ կենտրոնի մասնագետները համատեղ վիրահատության համար Երևան են ժամանել անցյալ շաբաթ։ Սա արդեն երկրորդ վիրահատությունն է, որ Մինսկի այդ ԲԿ-ի բժիշկների հետ իրականացնում են հայ մասնագետները։

Մարտի 14-ին՝ վիրահատության հաջորդ օրը, կայացել է գիտաժողով լյարդի փոխպատվաստման վերաբերյալ, որի ժամանակ ելույթ է ունեցել Ալեքսեյ Շչերբան, ինչպես նաև մասնագետներ Հայաստանից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում