Հասարակական

ԱԱԾ-ն օգտատերերին հորդորում է հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն օգտատերերին հորդորում է հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանի Հանրապետությունից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում