Ադրբեջանական IP հասցեներից սոցցանցերում տարածվել է խուճապ ստեղծող ապատեղեկատվություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված համացանցի տարբեր սոցիալական կայքերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։

Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։

Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։

Հայերեն English Русский

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը