Հասարակական

ՃՇՀԱՀ-ը 2 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով բացված հաշվեհամարին

1 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ը 2 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով բացված հաշվեհամարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) մարտի 20-ին փոխանցել է 2 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

ՃՇՀԱՀ-ն իր աջակցությունն ու շնորհակալությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը, Հայաստանի բժշկական հանրությանը՝ ցուցաբերած պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում