Հասարակական

Միացեք COVID19-ի դեմ պայքարին Ինեկոմոբայլ հավելվածի միջոցով

2 րոպեի ընթերցում

Միացեք COVID19-ի դեմ պայքարին Ինեկոմոբայլ հավելվածի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինեկոբանկը, արագ արձագանքելով նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարին և ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների հորդորներին, հայտնում է, որ, այսուհետ ԻնեկոՄոբայլ հավելվածի «Գործարքներ» բաժնում ընտրելով նոր՝ COVID19 ձևանմուշը, Դուք կարող եք հաշված վայրկյանների ընթացքում Ձեր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ գումար փոխանցելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին։

Գանձապետական հաշիվը բացվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հանդիսանում հավելվածի օգտատեր կամ Բանկի հաճախորդ, կարող եններբեռնել հավելվածը և գրանցվելուց հետո այլ բանկի քարտ կցելուհնարավորության միջոցով միանալ այս առաքելությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ինեկոբանկը հայտարարություն էր տարածել նոր կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու մասին: Բանկը 20 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել էր «ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի նոր մոդուլային ընդունարանի կառուցումը, որի մեկնարկի մասին օրերս հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։

http://bit.ly/33tKra4

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում