Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարան և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից;
Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքներիիրականացման փորձ և ռեսուրսներ,ինչըմանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալwww.gnumner.amկամwww.armeps.amկայքերից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։