Հասարակական

ՀՀ կառավարության մասնաշենքում բռնկված հրդեհի հետևանքով կան ծխահարված աշխատակիցներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության մասնաշենքում բռնկված հրդեհի հետևանքով կան ծխահարված աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում մարտի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով կան ծխահարված աշխատակիցներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկն անվտանգության 8 աշխատակցի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: Մասամբ այրվել են աշխատասենյակի (20 քմ) գույքը (գրասեղան, պահարան, համակարգիչ, տպիչ, հեռախոս), շերտավոր վարագույր, մանրահատակ և ջերմահարվել՝ մեկ պատուհան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում