Հասարակական

Սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները հավելավճարներ կստանան

1 րոպեի ընթերցում

Սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները հավելավճարներ կստանան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները սահմանված աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումներ կստանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակմամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալ ենք անձնվեր ծառայության համար»,- հրապարակման մեկնաբանության հատվածում գրել է Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում