Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման համաձայն՝ խորհրդի նախագահն է վարչապետ Փաշինյանը, ոլորտը համակարգողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Խորհրդի կազմում են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Մակունցը, Շաքե Իսայանը, Անի Սամսոնյանը:

Խորհրդի կազմում են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից Անի Հովհաննիսյանը և այլք:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան