ԵՄ երկրներում կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է. Սինանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության երկրներում բնակվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված հայերի վիճակը լավ է, նրանց հետ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես կապի մեջ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր տեղի բնակչության նման՝ նույնպես ապրում են արտակարգ դրության պայմաններում։ Այս ընթացքում հայ համայնքից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 85-ամյա հայ կին, ով նաև առողջական խնդիրներ ուներ։ Հոլանդիայում վիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություններ չկան։ Եվրոպական այլ երկրներում ապրող հայ վարակվածների մասին հստակ տեղեկություն չունենք, սակայն մշտական կապի մեջ ենք համայնքների հետ»,- նշեց Սինանյանը։

Նա ասաց, որ բազմաթիվ դիմումներ, էլեկտրոնային նամակներ, զանգեր են ստանում սփյուռքում ապրող հայրենակիցներից, ովքեր ոչ միայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ են դիմում, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցերը հիմնականում կապված են Հայաստան վերադառնալու հետ, գրասենյակից փորձում են բոլորին սպառիչ պատասխաններ տալ և լուծումներ բարձրացված խնդիրներին։

«Շատ դիմողներ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, ինչի անհնարինության մասին մենք տեղեկացնում ենք նրանց։ Քաղաքացիներ կան, ովքեր գույք են տեղափոխել ՀՀ և փորձում են իմանալ, թե ինչ է լինելու իրենց գույքի հետ։ Զանգեր լինում են նաև Լիբանանից, դիմում են նույն խնդիրներով»,- նշեց Զարեհ Սինանյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայերեն English

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան