Հասարակական

Սինանյանը չի բացառում սփյուռքի աջակցությունը ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Սինանյանը չի բացառում սփյուռքի աջակցությունը ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց սփյուռքի մեր հայրենակիցները ևս աջակցություն ցույց տան Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սինանյանն այս մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարինսփյուռքից գումար փոխանցելու վերաբերյալ հարցին:

«Այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այս պահին ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ: Մեր հայրենակիցները, որոնք բնակվում են ՀՀ տարածքից դուրս, ևս այս ամենի զոհն են ինչ-որ չափով: Սա այն պահը չէ, որ մենք կարող ենք իրատեսորեն ակնկալել, որ մեծ ոգևորությամբ հազարավոր հայեր հավաքվելու են ու սկսելու են գումարներ ուղարկել: Չեմ բացառում, որ ինչ-որ մի պահ կգա, որ դա տեղի կունենան, բայց այս պահին մարդիկ զբաղված են իրենց խնդիրներով»,- ասաց Սինանյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին փոխանցվել է 100 միլիոն դրամ։

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 225 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում