Կառավարությունը ծափահարություններով շնորհակալություն հայտնեց գործարարներին և բուժաշխատողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին և բուժաշխատողներին՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:

«Ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու այսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերք, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ առողջապահական համակարգի աշխատակիցներին և նշեց, որ նրանք են մեր ժամանակների գլխավոր հերոսները։

«Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետև այդ գնահատանքը համատարած է և ամենուր: Բայց կարծում եմ, որ իրոք մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, և նրանց նույնպես ծափահարենք»,- ասաց վարչապետը։

Հայերեն English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան