Հասարակական

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կարանտինի մեջ գտնվող անձանց կողքին աշխատող բժիշկներին

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել կարանտինի մեջ գտնվող անձանց կողքին աշխատող բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների կողքին գտնվող բժիշկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը շնորհակալական խոսքը հղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիների պարտադրված «հանգիստը» կազմակերպողներին՝ իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանի գլխավորությամբ, որոնք այս օրերին գործուղվել են տարբեր ուղղություններով. Դավիթ Կարապետյան՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ տնօրեն, Հովհաննես Զոհրաբյան՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ տնօրեն, Գևորգ Սիմոնյան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն և մնացած բոլորին»,-նշել է նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում