Հասարակական

Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

1 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում