Հասարակական

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը 

1 րոպեի ընթերցում

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն սուբյեկտներին, որոնց չի վերաբերում ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ սահմանված մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:

«Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում