Հասարակական

Փաշինյանը ներկայացրեց արտադրամասում կորոնավիրուսի վարակի տարածման ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրեց արտադրամասում կորոնավիրուսի վարակի տարածման ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որտեղից է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսի վարակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ինչպես վարակված մարդկանց անունները չենք նշում, այնպես էլ արտադրամասի անունը չենք նշում: Այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել Հայաստանից, բայց թողել այդ վարակը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում