ԵՊԲՀ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին կփոխանցի 2 մլն դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀդրամ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԵՊԲՀ-ից։
ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՀ Կառավարությանը և առողջապահական պատկան մարմիններին՝ վարակի տարածումը կանխարգելելու գործում:
Համալսարանական հիվանդանոցները ևս բերված են բարձր պատրաստավածության և շարունակում են ծառայել ժողովրդին:
Կարդացեք հոդվածը` Русский