Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝

- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում,

- Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում.https://www.facebook.com/Vehapar/,

- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/,https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,

- «Շողակաթ» հեռուստաընկերության https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany,https://www.facebook.com/ShoghakatTv/էջերում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում