Telcell-ն անցել է աշխատանքի հեռավար ռեժիմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում «Թել-Սել» ընկերությունն անցել է աշխատանքի հեռավար ռեժիմի՝ համակարգի անխափան աշխատանքի ապահովման բոլոր միջոցառումների պահպանմամբ։

Telcell տերմինալների սպասարկող անձնակազմը խստիվ պահպանում է անվտանգության և կանխարգելիչ բոլոր միջոցները՝ ներառյալ ամենօրյա ջերմաչափումը։ Ինկասացման և տեխնիկական ծառայությունները բաժանվել են 2 խմբի՝ բացառելով միմյանց հետ շփումը։

Կանխիկ դրամի հաշվարկման կենտրոնի աշխատակիցները մշտապես պաշտպանիչ համազգեստով են, իսկ տարածքը պարբերաբար ախտահանվում է։

Առողջապահական անվտանգության անհրաժեշտ բոլոր պարագաներով զինված են նաև պետական հաստատություններում մեր աշխատակիցները, ովքեր հաճախորդներին աջակցում են պետվճարումներ կատարելիս։

Ժամանակավորապես դադարեցվել է մասնաճյուղերի գործունեությունը՝ բացառելու անմիջական շփումն ու մարդկանց կուտակումները փոքր տարածքներում։ Գործում է միայն Մաշտոցի, 5 հասցեում գտնվող «Մաշտոց» մասնաճյուղը՝ շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00-22:00։

Հաշվի առնելով վճարումների անկանխիկ եղանակի առավել նպատակահարմարությունը ու նաև Telcell Wallet հավելվածի օգտատերերի թվի աննախադեպ աճը՝ իրականացվել են սերվերային հանգույցների ավելացման տեխնիկական աշխատանքներ։ Մինչև մարտի 31-ը սահմանվել է պետական ծառայությունների դիմաց վճարումների և վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ։

«Կորոնավիրուսի պանդեմիան մարտահրավեր է յուրաքանչյուրիս համար, նաև՝ բիզնեսի։ Նման ճգնաժամի պայմաններում լավագույն դեղամիջոցը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու ինքնակազմակերպումն են։ Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին՝ պրոֆեսիոնալ վարքագծի և իրենց գործի գիտակ լինելու համար։ Համոզված եմ՝ բոլորս պատվով կհաղթահարենք այս ճգնաժամը, առողջ եղեք»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։

Հայերեն Русский

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա

Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները

Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը