ՀՀ վարչապետը պարզաբանեց արտակարգ դրություն հայտարարելու որոշման պատճառներն ու անհրաժեշտությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը հենց մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունել։ «Ամենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը հենց այսօր կայացրեց երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշում, վարչապետը պատասխանեց․ «Կա պարզ վիճակագրություն։ Վերջին 4 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը մոտավորապես հնգապատկվել է։ Այսինք, այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ չեղավ, սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Վերջին երկու օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3-4-5 ախտորոշում։ Օրինակ, ասեմ, որ եղել են մարդիկ, ովքեր կոնտակտավոր են, և երեք-չորս օր թաքնվում էին այդ մարդիկ։ Իրավապահ մարմինները առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Որ հետախուզման մեջ ես լինում, ընդհատակում ես հայտնվում, դա կարող եմ հասկանալ, բայց որ հիվանդ ես և թաքնվում ես բոլորից, այդ թվում՝ բժիշկներից, դա դժվար է հասկանալ»։

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը Երևանում գործող և 500 աշխատակից ունեցող արտադրամասում կորոնավիրուսով վարակման դեպք հայտնաբերելն է եղել։ «Երբ երեկ չէ առաջին օրը մենք դեպք ունեցանք, երբ դպրոցականի մոտ ախտորոշվեց, մենք հասկացանք, որ պետք է դիմել արտակարգ միջոցների»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 15-ին, ժամը 23։00-ից սահմանափակել են Էջմիածին մուտքերն ու քաղաքից ելքերը։ «Այսօր 129 քաղաքացու, ովքեր ջեմրություն են ունեցել, խնդել ենք տուն վերսդառնալ։ Մարդն ասում է, չէ, չեմ վերադառնում։ Այս ամենը, որ ես ասում եմ, հանկարծ որևէ մեկի հասցեին մեղադրանք չընկալեք, ես ուզում եմ մեր փորձը ներկայացնեմ։ Բա մարդը թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինչ պետք է անի, զանգել են, ասել են ոնց եք զգում, ասել է ոչ մի խնդիր չկա։ Նրան այցելել են, դուռը ծեծել են, դռան հետևից ասել է, որ իրենց մոտ նորմալ է ամեն ինչ։ Ասել են շատ լավ, մի հատ բացեք, տեսնենք, որ ամեն ինչ նորմալ է, ասել է չեմ բացում։ Հասկանում ե՞ք, այս դեպքերում պետությունը պետք է լծակ ունենա, որ ասի չէ, պետք է բացես, եթե չես բացում, դուռը ջարդում եմ, մտնում եմ ներս։ Հիմա, քանի որ վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, կառավարությանը պետք են լիազորություններ։ Այս անհրաժեշտությունն առաջացել է վերջին 4 օրվա ընթացքում»,- ասաց վարչապետը։

Պատգամավորի հարցին՝ ինչո՞ւ հիմա կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել, այլ ոչ թե, օրինակ, մեկ շաբաթ առաջ, քանի որ կարծիքներ կան, թե հենց սկզբից էր պետք գնալ այդ քայլին, վարչապետը պատասխանեց․ «Սահմանադրության համաձայն՝ արտակարգ դրություն կարելի է հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Երբ երկրում կա ախտորոշված մի դեպք, և նրա հետ շփված բոլոր անձինք հանգստանում են «Գոլդեն փելիս» հյուրանոցում, որևէ մեկին չես կարող բացատրել, որ սահմանադրական կարգին և մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում։ Մենք մարդու անքակտելի իրավունքը սահմանափակող որոշում ենք կայացնում։ Դա մոտավորապես նույնն էր, երբ հունվարին, նոր տարվա օրերից, օրինակ, հոնվարի 20-ի կողմերն ասեին, քանի որ Չիմնաստանում համաճարակ է բռնկվել և հնարավոր է, որ այս համաճարակը հասնի Հայաստան, հիմա արտակարգ դրություն եք հայտարարում։ Մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս և ճիշտ է անում, որովհետև ասում է՝ սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Այն ժամանակ մենք բոլորս գիտեինք չէ՞, որ այդ համաճակարը կարող է գալ, հասնել Հայաստան, բայց քանի դեռ շոշափելի վտանգն անմիջական չի դարձել, հնարավոր չէ այդ որոշումը կայացնել, դա չի լինի արդարացված։ Մենք այդ որոշումը կկայացնեինք, կգայինք Ազգային ժողով, Ազգային ժողովը քվեարկությամբ չեղյալ կաներ այդ որոշումը»։

Հայերեն Français

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում