Հասարակական

Արդեն գծվել է արտադրամասում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Արդեն գծվել է արտադրամասում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի արտադրամասերից մեկում նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակն արդեն գծվել և տեղորոշվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ ընդհանուր վիճակը կարելի է համարել կառավարելի, ամենամեծ ռիսկը կապված է Երևանի արտադրամասերից մեկում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Կարծես թե, կարողացել ենք գծել, տեղորոշել այդ անձի շփման շրջանակը։ Նմանատիպ դեպքերում չենք կարող ամբողջովին վստահ լինել, այդ իսկ պատճառով հայտարարեցինք արտակարգ դրություն»,- նշեց Փաշինյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում