Հասարակական

Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում մարդկանց քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

2 րոպեի ընթերցում

Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում մարդկանց քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է անում մարդկանց մնալ տանը և քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դիանա Գասպարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

«Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել»,- գրել է Գասպարյանը։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Էջմիածնում հավելյալ միջոցներ են ձեռնարկվել։ Մարտի 15-ից քաղաքացիները Էջմիածնի առկա 27 ելքերից միայն երեքից կարող են օգտվել՝ Վաղարշապատ-Երևան, Վաղարապատ-Աշտարակ, Վաղարշապատ- Մասիս ճանապարհներով: Բժիշկները տեղերում արագ ջերմաչափում իրականացնում, այն քաղաքացները, ովքեր ջերմություն ունեն ինքնամեկուսացվում են։ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում