Հասարակական

Երկու ջերմող դպրոցականների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատասխանները բացասական են

1 րոպեի ընթերցում

Երկու ջերմող դպրոցականների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատասխանները բացասական են

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզում երկու ջերմող դպրոցականների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատասխանները բացասական են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Լավ լուր, երկու ջերմող դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է:Առողջություն բոլորին»,- գրել է Մաթևոսյանը։

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել էր դպրոցահասակ երեխայի մոտ, ով սովորում էր Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 4 դպրոցում։

Դպրոցականների դասընկերներին, նրա հետ սերտ շփում ունեցողներին հրավիրել են դպրոց, որտեղից նրանց ընտանիքների հետ մեկուսացրել են ավտոբուսներով։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Իտալիայից ժամանած և վարակված Էջմիածնի բնակիչ կնոջ ընտանիքում նշանադրության արարողությանը մասնակցել է նաև դպրոցներից մեկի բուժքույրը։ Տարածված լուրերի համաձայն՝ բուժքույրը հենց նույն դպրոցում էր աշխատում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում