Հասարակական

Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի նոր տիպի համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ նշելով, որ մարդկանց տեղաշարժը դադարեցվում է:

Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ մարտի 16-ից ժամանակավորապես փակված է ռուս-վրացական սահմանը, քաղաքացիների տեղաշարժը՝ դադերացված:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 16-ին սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարված է արտակարգ դրություն՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Այն կտևի մինչև ապրիլի 15-ը: Ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում