Արմավիրի մարզպետը կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի բնակիչներին կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում բոլորիդ, խնդրում ու հորդորում ենք միայն խիստ անհրաժետության դեպքում դուրս գալ ձեր բնակարաններից»,- գրել է Մաթևոսյանը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին կքննարկի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: