Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կստեղծվի արագ արձագանքման շտաբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծել արագ արձագանքման շտաբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Արագ արձագանքման շտաբի աշխատակիցները կապ կպահեն համապատասխան գերատեսչությունների հետ, տարբեր մարմինների հետ, որպեսզի ցանկացած խնդրի տրվի արագ լուծում։ Խորհրդակցության արդյունքում նշանակվել են պատասխանատուներ՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և այլ ուժային մարմինների հետ աշխատանքի համար։ Մարտի 16-ից գործում է թեժ գիծ, որին կարելի է դիմել ցանկացած հարցով, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը, հորդորում և խնդրում եմ, որպեսզի մեր քաղաքացիները զանգեն խելամիտ և իրավիճակին վերաբերող հարցերով»,- նշեց Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ թեժ գիծը սպասարկող աշխատակիցները մշտապես կապի մեջ են լինելու հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ոստիկանության և այլ կառույցների հետ։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան