Հասարակական

Քաղաքացիները յուրօրինակ ձևով շնորհակալություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիները յուրօրինակ ձևով շնորհակալություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցիները ծափահարություններով շնորհակալություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծափահարությունները ֆլեշմոբի տեսքով հնչել են մարտի 15-ին, ժամը 21:00-ին:

Նախօրոք հայտարարված ժամին բնակիչներն իրենց պատուհաններից ու պատշգամբներից րոպեներ շարունակ ծափահարել են այս օրերին Հայաստանում և աշխարհում իրենց կյանքը վտանգելով կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին:

Երախտիքի ֆլեշմոբի բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել համացանցում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում