Էջմիածնի քաղաքապետարանը խանութներին և հանրային սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր կտրամադրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով և երեկ էլ ձեռք ենք բերել քլորի մեծ քանակություն։ Քաղաքապետարանը մթերել է նաև մեծ քանակությամբ բժշկական սպիրտ, քանի որ մասնագետները պնդում են, որ այն արդյունավետ ազդեցություն ունի նոր տիպի կորոնավիրուսի կանխման համար։ Դրանցով հնարավոր կլինի մաքրել օրինակ դռների, պատուհանների բռնակները»,- ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ մարտի 16-ից Էջմիածնի քաղաքապետարանը նախատեսում է հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանել բժշկական սպիրտ ու քլոր։

«Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և քաղաքի կենտրոնում, և ծայրամասերում գործունեություն ծավալող տնտեսավարողներին։ Մենք հետևելու ենք, որպեսզի այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն»,- նշեց Էջմիածնի քաղաքապետը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 30 մարդ։ Առաջին հիվանդը ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Կորոնավիրուսով վարակվածների թվում գերակշռում են Էջմիածնի բնակիչները, քանի որ Իտալիայից վերադարձած և վարակված մի կին մասնակցություն էր ունեցել նշանադրության արարողության ու սերտ շփում ունեցել մեծ թվով մարդկանց հետ։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան