Աշխարհում կորոնավիրուսով վարակված 77 հազարից ավելի մարդ ապաքինվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 169 հազար 610՝ ընդգրկելով 150-ից ավելի երկրներ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ worldometers.info պարբերաբար թարմացվող կայքը տեղեկացնում է, որ մահացածների թիվը կազմում է 6 հազար 518, իսկ ապաքինվածներինը՝ 77 հազար 776:
Վարակվածների գերակշիռ թվով առաջին տեղում Չինաստանն է: Այնտեղ կորոնավիրուսի վարակման 80 հազար 860 դեպք է գրանցվել: Երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ վարակվածների թիվը 24 հազար 747 է: Երրորդ տեղում Իրանն է՝ 13 հազար 938 դեպքով: Մահացածների թվով նույնպես առաջին երեք տեղում այս երկրների համամասնությունն է:
Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տասնյակ երկրների ցանկում են նաև Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Շվեյցաիրան, Մեծ Բրիտանիան և այլն:
Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք: Հանրագումարով, կա հաստատված 30 դեպք: առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: