Հասարակական

Զվարթնոցում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Զվարթնոցում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զվարթնոց օդանավակայանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու վերահսկողական աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով։ Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս աշխատանքներն անձամբ վերահսկում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ Տեսչական մարմնի թիմն օդանավակայանում ջերմաչափում է երկիր մուտք գործող բոլոր անձանց, զննում նրանց մոտ կասկածելի ախտանշանների առկայությունը։

Հռոմից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող հատուկ չվերթի օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14-օրյա ժամկետով։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում